Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Տաք շոկոլադ խմելու 5 պատճառ. 1in.am

Տաք շոկոլադ խմելու 5 պատճառ. 1in.am

Տաք շոկոլադը տարածված ըմպելիք է, հատկապես ձմռանը: Այն ո՛չ միայն պաշտպանում է ցրտից, այլ նաև օգտակար է առողջության համար: Ubr.ua-ն ներկայացնում է, թե հատկապես ինչով է օգտակար սիրելի ըմպելիքը:

1. Բարձրացնում է մտավոր ակտիվությունը

Այն պարունակում է ֆլավինոիդներ, որոնք նպաստում են դեպի ուղեղ արյան հոսքի և թթվածնի մատակարարման ուժեղացմանը, ինչն էլ ակտիվացնում է ուղեղը և օգնում ավելի լավ մտածելուն:

2. Ունի հակաօքսիդանտ հատկություններ

Տաք շոկոլադը օրգանիզմին մատակարարում է հզոր հակաօքսիդանտներ:

3. Բարձրացնում է տրամադրությունը

Այն օգնում է պայքարելու սթրեսի, ընկճախտի և անհանգստությունների դեմ, քանի որ խթանում է էնդորֆինի` «երջանկության հորմոնի» արտադրությունը:

4. Դրական է ազդում արյան ճնշման վրա

Ֆլավինոիդների շնորհիվ նվազում է սիրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը` ճնշման նվազեցման և անոթների ավելի լավ աշխատելու շնորհիվ: Սակայն այն հարկավոր է խմել չափավոր, քանի որ պարունակում է շաքար և հագեցած ճարպեր:

5. Օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ

Ըմպելիքն օգնում է ազատվել ավելորդ քաշից: Գրագետ պատրաստելու դեպքում այն կլինի համեղ և ցածր կալորիական ըմպելիք:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. forw0man.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ